
Դասընթացի նպատակը
Մրցակցության և թվային մարքեթինգի դերի աճին զուգընթաց հայկական շուկայում տեղի են ունենում հետաքրքիր զարգացումներ: Այն ընկերությունները, ովքեր առավել ճկուն են և օգտագործում են թվային մարքեթինգը որպես առաջխաղացման ալիք, շուկայում ձեռք են բերում առավելություն: Իսկ փոքր բիզնեսները, ովքեր չունեն ռեսուրսներ մարքեթինգային թիմ ունենալու, սովորաբար դուրս են մնում մրցակցային խաղից:
Այս դասընթացի նպատակն է փոքր բիզնեսի սեփակնատերերին զինել թվային մարքեթինգի մասին գիտելիքով, որ կօգնի շուկայում դառնալ մրցակցային և հասնել բիզնես նպատակներին:

Ի՞նչ կսովորեք
Թվային մարքեթինգի հիմունքներին տիրապետում
Տեքստային և վիզուալ կոնտենտի
ստեղծում
Թիրախային լսարանի հստակեցում
Մարքեթինգային ռազմավարության և պլանի մշակում
Բիզնեսի օնլայն ներկայանալիության ապահովում
Թվային գործքիներ կիրառում
Հաճախորդների հետ հաղորդակցություն
Խմբային աշխատանքներ
Մասնակիցները կաշխատեն զույգերով և խմբերով և միասին կկատարեն և կհանձնեն հանձնարարությունները
Ինտերակտիվ ընթացք
Դասավանդման մեթոդները ժամանակակից են՝ ներառելով ինտերակտիվ վարժություններ և խաղեր
Պրակտիկ և
կիրառելի
Դասապլանը կազմված է 20% տեսական և 80% պրակտիկ սկզբունքով: Քննարկվելու են իրական բիզնեսների օրինակներ
Անհատական խորհրդատվություն
Դասընթացի ավարտին յուրաքանչյուր մասնակից կստանա 1ժամ անհատական խորհրդատվություն

Դասընթացավար
Լիլիթ Բրոյանն ունի թվային մարքեթինգի ոլորտում 6+ տարվա փորձ և 3+ տարվա փորձ որպես մարքեթինգի դասընթացավար։
2020 թվականից նա բլոգ է վարում մարքեթինգի մասին TikTok-ում, Instagram-ում և YouTube-ում և ունի ավելի քան 30 հազար հետևորդ:
Լիլիթն աշխատել է տարբեր ստարտափերում, անհատական խորհդակցություն տրամադրել փոքր բիզնեսների ղեկավարներին և հանդես եկել որպես մենթոր մի շարք ստարտափ աքսելերացիոն ծրագրերում:
