top of page

ԹՎԱՅԻՆ ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ԴԱՍԸՆԹԱՑ ՓՈՔՐ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ

Այն ամենը, ինչ անհրաժեշտ է ձեր փոքր բիզնեսը շուկայում առաջխաղացնելու և բիզնես նպատակներին հասնելու համար

15 հանդիպում   |   Օնլայն և օֆֆլայն     |   Մեկնարկ՝ սեպտեմբեր    

3.png

Դասընթացի նպատակը

Մրցակցության և թվային մարքեթինգի դերի աճին զուգընթաց հայկական շուկայում տեղի են ունենում հետաքրքիր զարգացումներ: Այն ընկերությունները, ովքեր առավել ճկուն են և օգտագործում են թվային մարքեթինգը որպես առաջխաղացման միջոց, շուկայում ձեռք են բերում առավելություն: Իսկ փոքր բիզնեսները, ովքեր չունենալով բավարար ռեսուրսներ մարքեթինգային թիմ ունենալու՝ սովորաբար դուրս են մնում մրցակցային խաղից:

Թվային մարքեթինգի, կիրառությունը որպես գործիք մրցակցային առավելություն են տալիս կազմակերպություններին։ 

 

Այս դասընթացի նպատակն է փոքր բիզնեսի ձեռնարկատերերին օգնել հասկանալ թվային մարքեթինգ գաղտնիքները, որը ոլորտում հաջողակ և մրցակցային դառնալու անհրաժեշտ պայման է։

Ու՞մ համար է նախատեսված

1.png

Ձեռնարկատերեր

Մարդիկ, ովքեր արդեն ունեն կամ պատրաստվում են ունենալ փոքր բիզնես և ցանկանում են թվային մարքեթինգի օգնությամբ հասնել իրենց բիզնես նպատակներին 

2.png

Ստեղծագործողներ

Անհատներ, ովքեր լինելով ինքազբաղված ցանկանում են ընդլայնել իրենց գործունեությունը՝ գրագետ վարելով իրենց բիզնես էջերը։ (լուսանկարինչներ, դիզայներներ, քանդակագործներ, երաժիշտներ, ձեռագործ իրեր պատրաստողներ, այլք)

3.png

Սկսնակներ

Սկսնակ մասնագետներ, ովքեր աշխատելով փոքր բիզնեսում, ցանկանում են տիրապետել թվային մարքեթինգին և անհրաժեշտ հմտություններին

Երաշխավորված արդյունք

Թվային մարքեթինգի հիմունքներին տիրապետում

Թիրախային լսարանի հստակեցում

Մարքեթինգային ռազմավարության և պլանի մշակում

Թվային գործիքներ կիրառում

Տեքստային և վիզուալ կոնտենտի ստեղծում

Հաճախորդների հետ հաղորդակցություն

Բիզնեսի օնլայն ներկայանալիության ապահովում

Բարև, Ես Լիլիթն եմ-4.png

Բոնուս Ժամ

Անհատական խորհդրատվություն

Դասընթացի ավարտին յուրաքանչյուր մասնակից կստանա 1 ժամ անհատական խորհրդատվություն

Խմբային

աշխատանքներ

Մասնակիցները կաշխատեն զույգերով կամ խմբերով և միասին կկատարեն  հանձնարարությունները

Ինտերակտիվ ընթացք

Դասավանդման մեթոդները ժամանակակից են և ներառում են ինտերակտիվ և խմբային վարժություններ, խաղեր

 

Պրակտիկ և կիրառելի

Դասապլանը կազմված է 20% տեսական և 80% պրակտիկ սկզբունքով: Քննարկվելու են իրական բիզնեսների օրինակներ

Փորձառու հյուրեր

Դասընթացի ընթացքում հնարավորություն կլինի զրուցել հաջողած գործարարների հետ, ովքեր կկիսվեն իրենց մարքեթինգային մոտեցումներով

  • Բիզնես նպատակների սահմանում
    SMART նպատակների սահամանում, Հաջողության մետրիակների, արժեքների և առաքելության ձևակերպում
  • Շուկայի հետազոտություն
    Մրցակիցների ուսումնասիրություն, SWOT վերլուծություն, արժեքային առաջարկի և ուղերձի սահմանում
  • Թիրախային շուկա, թիրախային լսարան
    Հաճախորդների սեգմենտավորում, Buyer persona-ի կազմում
  • Ռազմավարության մշակում
    Ծանոթացում մարքեթինգային ռազմավարական գործիքներին. - SEO - SMM - Գովազդ - Ինֆլուենսեր մարքեթինգ - Content marketing Ռազմավարության ևգործողությունների պլանի մշակում, մարքեթինգային բյուջեի կազմում
  • Վեբկայք
    վեբկայքերի կառուցվածք, ինչպես ստեղծել վեբկայք և դրա կարևորությունը
  • Դիզայն: Կոնտենտի ստեղծում
    կոնտենտի տեսակներ, կոնտենտ ռազմավարության մշակում, ծանոթացում դիզայն գործիքներին
  • Սոցիալական մեդիա մարքեթինգ և գովազդ
    բիզնեսի առաջխաղացում սոցիալական մեդիայում, համայնքի ստեղծում և կառավարում
  • Էլեկտրոնային առևտուր (Ecommerce)
    Առաջխաղացման ռազմավարություն, հիմնական վաճառքի ալիքներ(Channels) (Facebook Shop, Instagram shop)
  • Հաճախորդների սպասարկում և պահպանում
    Սպասարկման որակի կարևորությունը,հաճախորդների բազայի ստեղծում և կառավարում, հաճախորդի feedback և հաղորդակցություն

֏ 80,000

Նախավաճառքը ավարտվել է

Ողջույն, ես Լիլիթն եմ 😊

Ես Լիլիթ Բրոյանն եմ՝ թվային մարքեթինգի մասնագետ։ Ունեմ 6+ տարվա փորձ թվային մարքեթինգի ոլորտում և շուրջ  3 տարվա փորձ որպես մարքեթինգի դասընթացավար։  

TikTok-ում, Instagram-ում և YouTube-ում  վարում եմ անձնական բլոգ և ունեմ ավելի քան 30 հազար հետևորդ: 
 
Աշխատելով տարբեր ստարտափերում, անհատական խորհդակցություն տրամադրելով փոքր բիզնեսների ղեկավարներին և հանդես գալով որպես մենթոր մի շարք ստարտափ աքսելերացիոն ծրագրերում` ունեմ պատկերացում փոքր բիզեսի խնդիրներից, որոնցով էլ պատրաստվում եմ կիսվել ձեր հետ: 

Բարև, Ես Լիլիթն եմ-2.png
  • Instagram
  • LinkedIn
  • YouTube
  • TikTok

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել  

bottom of page