
Դասընթացի մասին
Ուրախ ենք տեղեկացնել, որ կրկին սկսում ենք "Թվային մարքեթինգ դեռահասների համար" ամառային դասընթացը:
Ծրագրի միջոցով նախատեսվում է ուսանողներին ծանոթացնել թվային մարքեթինգին՝ որպես և՛ արագ աճող, և՛ հեռանկարային կարիերայի ուղղություն: Դեռահասները կբացահայտեն թվային մարքեթինգի հիմնարար հասկացությունները և սկզբունքները, ռազմավարության ու պլանի մշակումը և կզարգացնեն շուկայի կողմից պահանջված հմություններ :
Ովքե՞ր կարող են մասնակցել.
-
14-18 տարեկան դեռահասները
-
Ավագ դպրոցի աշակերտները, ովքեր դիտարկում են մարքեթինգը որպես կարիերա
-
Դեռահասներ, ովքեր ցանկանում են զարգացնել թվային հմտություններ

Ծրագիր
Ի՞նչ եք սովորելու
Ի՞նչ հմտություններ կզարգացնեք
-
Մարքեթինգի ներածություն
-
Ծանոթացում թվային մարքեթինգի ռազմավարություններին
-
Բովանդակության մարքեթինգ
-
Սոցիալական մեդիա մարքեթինգ ( Instagram, TikTok)
-
Պատկերի և տեսանյութի ստեղծում
-
Կայքի/բլոգի ստեղծում
-
Կարիերա մարքեթինգի ոլորտում
-
Գումար վաստակելու հնարավորություններ թվային մարքեթինգի հմտություններով
-
Թիմային աշխատանք
-
Հետազոտություն
-
Դիզայն
-
Ներկայացում/presentation
-
Հաղորդակցություն
Խմբային նախագծեր
Դասերի ընթացքում կաշխատեք ձեր հասակակիցների հետ՝ միասին մշակելով արշավներ և կոնտենտի ստեղծում:
Ինտերակտիվ խաղեր
Յուրաքանչյուր ուսումնական հանդիպում կուղեկցվի ինտերակտիվ խաղերով և այլ հետաքրքիր եղանակներով:
Այցելություն ընկերություններ
Մենք կայցելենք տարբեր ընկերություններ՝ ծանոթանալու մարքեթինգի թիմերին և նրանց աշխատանքին:
Քիչ տեսական,
շատ գործնական
Մենք չենք խրախուսում սովորելու ավանդական եղանակները, այլ ձևավորել ենք նորարար մոտեցումներ:

Դասընթացավար
Լիլիթ Բրոյանն ունի թվային մարքեթինգի ոլորտում 6+ տարվա փորձ և 3+ տարվա փորձ որպես մարքեթինգի դասընթացավար։
2020 թվականից նա բլոգ է վարում մարքեթինգի մասին TikTok-ում, Instagram-ում և YouTube-ում և ունի ավելի քան 30 հազար հետևորդ:
Երիտասարդներին կրթելը և մարքեթինգը որպես կարիերայի դիտարկելու հարցում մասնագիտական կողմնորոշմանը նպաստելը նրա գործունեության կարևոր նպատակներից է:
